Մատչելիության հղումներ

Հոնկոնգում աճուրդի է հանվել «Սակուրա» ադամանդը


Հոնկոնգում աճուրդի հանված մանուշակագույն և վարդագույն վառ երանգներով անթերի ադամանդե քարով մատանին Christie’s աճուրդի տունը ակնկալում է վաճառել մինչև 38 միլիոն դոլարի սահմաններում։

Ավելի քան 18,5 կարատանոց «Սակուրա» ադամանդի աճուրդային վաճառքը տեղի է ունենալու մայիսի 23-ին։ Այն «Սակուրա» է կոչվում, որովհետև ադամանդի գույնը նման է գարնան սկզբում Ճապոնիայում ծաղկող սակուրայի ծաղիկների գույնին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG