Մատչելիության հղումներ

Գերմանիայում հայց է ներկայացվել Լուկաշենկոյի դեմ՝ մարդկության դեմ հանցագործությունների մեղադրանքով


Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկո, արխիվ

Գերմանացի չորս փաստաբաններ Ալեքսանդր Լուկաշենկոյի դեմ հայց են ներկայացրել դաշնային դատախազություն՝ մարդկության դեմ հանցագործություններ կատարելու մեղադրանքով։

Դիմումը տրվել է խաղաղ հավաքների ժամանակ բռնության ու կտտանքների ենթարկված մի խումբ բելառուսցիների անունից։ Փաստաբանները կոչ են անում Գերմանիայի Դաշնությանը անկախ հետաքննություն անցկացնել՝ օգտվելով օրենքի այն կետից, որը հնարավորություն է տալիս քրեական պատասխանատվության կանչել այլ պետության տարածքում կատարված գործողությունների համար, եթե դրանք արգելված են միջազգային իրավունքով։

Ընդդիմախոսների դեմ ճնշումները Բելառուսում սաստկացել են անցած տարվա օգոստոսից՝ վիճահարույց նախագահական ընտրություններից հետո, երբ հազարավոր մարդիկ փողոց դուրս եկան վեցերորդ անգամ անընդմեջ հաղթող ճանաչված Ալեքսանդր Լուկաշենկոյի դեմ։

Արևմտյան տասնյակ երկրներ, այդ թվում՝ Գերմանիան, Լուկաշենկոյի հաղթանակը չեն ճանաչել։

XS
SM
MD
LG