Մատչելիության հղումներ

3-4 բալլ ուժգնությամբ երկրաշաժ՝ Ելփին գյուղից 8 կմ հյուսիս-արևմուտք


Մայիսի 5-ին, տեղական ժամանակով ժամը 13:16-ին Արտակարգ իրավիճակների նախարարության Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է Վայոց ձորի մարզի Ելփին գյուղից 8 կմ հյուսիս-արևմուտք, օջախի 10 կմ խորությամբ, 2,6 մագնիտուդով երկրաշարժ:

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3-4 բալլ:

Երկրաշարժը զգացվել է Արարատի մարզի` Զանգակատուն, Լանջառ գյուղերում՝ 3 բալլ ուժգնությամբ:

Այսօր ավելի վաղ էլ՝ ժամը 09:56-ին 3-բալլանոց երկրաշարժ էր գրանցվել Ելփին գյուղից 14 կմ հյուսիս-արևմուտք:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG