Մատչելիության հղումներ

3-բալլանոց երկրաշարժ՝ Ելփին գյուղից 14 կմ հյուսիս-արևմուտք․ զգացվել է նաև Արարատի մարզում


Մայիսի 5-ին, տեղական ժամանակով ժամը 09:56-ին Արտակարգ իրավիճակների նախարարության Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է Ելփին գյուղից 14 կմ հյուսիս-արևմուտք, օջախի 10 կմ խորությամբ, 2.3 մագնիտուդով երկրաշարժ:

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3 բալլ:

Ըստ նախարարության՝ երկրաշարժը զգացվել է Արարատի մարզի` Զանգակատուն, Տիգրանաշեն, Պարույր Սևակ գյուղերում՝ 2-3 բալլ ուժգնությամբ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG