Մատչելիության հղումներ

Ադրբեջանական ընդդիմությունը պնդում է, որ Ալիևը վերադարձել է բռնաճնշումների «նախապատերազմական պրակտիկային»


Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, արխիվ
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, արխիվ

Ադրբեջանական ընդդիմությունը պնդում է, որ երկրի իշխանությունները վերադարձել են քաղաքական հակառակորդների դեմ բռնաճնշումների՝ «նախապատերազմական պրակտիկային»։ Այսօր նման հայտարարությամբ է հանդես եկել ադրբեջանական մի շարք ընդդիմադիր ուժերին միավորող «Ժողովրդավարական ուժերի ազգային խորհուրդ» կառույցը։

«Պատերազմի ընթացքում ադրբեջանական հանրության մոտ հույսեր էին ծագել, որ կառավարությունը կհրաժարվի նախկինում որդեգրած քաղաքականությունից։ Ցավոք սրտի, կառավարությունն ու անձամբ Իլհամ Ալիևը ցույց տվեցին, որ չեն պատրաստվում հրաժարվել քաղաքական ընդդիմության հանդեպ բացասական վերաբերմունքից», - նշված է Ադրբեջանի Ժողովրդավարական ուժերի ազգային խորհրդի հայտարարության մեջ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG