Մատչելիության հղումներ

Լուկաշենկոն քննադատում է ՀԲ-ին և ԱՄՀ-ին՝ իր երկրի տնտեսության մասին հոռետեսական կանխատեսումներ հրապարակելու համար


Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկո, արխիվ

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն քննադատել է միջազգային ֆինանսական կառույցների՝ Արժույթի միջազգային հիմնադրամի և Համաշխարհային բանկի ներկայացուցիչներին՝ երկրի տնտեսության վերաբերյալ հոռետեսական կանխատեսումներ հրապարակելու համար։

«Ես մամուլում հանդիպում եմ Համաշխարհային բանկի (ՀԲ) և Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հրապարակած կանխատեսումներին։ Մենք երբեք այդ կանխատեսումների վրա հիմնվելով չենք աշխատել։ Ամենաճշգրիտ կանխատեսումը պետք է ունենա երկրի կառավարությունը», - Բելառուսի վարչապետի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Լուկաշենկոն։

Համաշխարհային բանկի կանխատեսումների համաձայն՝ 2021 թվականին Բելառուսի ՀՆԱ-ն կնվազի 2,2 տոկոսով։ Արժույթի միջազգային հիմնադրամի գնահատմամբ ևս տարին Բելառուսը կփակի տնտեսական անկմամբ, որը 0,4 տոկոս կկազմի։

Բելառուսի կառավարությունը, սակայն, պնդում է, որ ընթացիկ տարում երկրի ՀՆԱ-ն կաճի 1,8 տոկոսով։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG