Մատչելիության հղումներ

Թեհրանում բարձրաստիճան շվեյցարացի դիվանագետ է զոհվել


Շվեյցարիայի ԱԳՆ-ը հաստատել է մամուլում հայտնված տեղեկությունները, որոնց համաձայն այսօր Թեհրանում հայտնաբերվել է Իրանում այդ երկրի դեսպանատան առաջին քարտուղարի դին։

Դիվանագետն, ըստ նախնական տեղեկությունների, վայր է ընկել Թեհրանի հյուսիսում գտնվող բազմահարկ շենքերից մեկի պատուհանից։ Շվեյցարական արտաքին քաղաքական գերատեսչության պնդմամբ՝ տեղի ունեցածը դժբախտ պատահար է։

Sky News Arabia հեռուստաալիքի տեղեկություններով՝ մահացած դիվանագետը Իրանում ներկայացնում էր ԱՄՆ շահերը։ 1979 թվականին տեղի ունեցած Իսլամական հեղափոխությունից ու Իրանի և Միացյալ Նահանգների միջև դիվանագիտական կապերի խզումից հետո ԱՄՆ շահերը Թեհրանում ներկայացնում են շվեյցարական դեսպանատան աշխատակիցները։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG