Մատչելիության հղումներ

Բիլ և Մելինդա Գեյթսերը ամուսնալուծվում են


Microsoft ընկերության հիմնադիր Բիլ Գեյթսի 27 տարի տևած ամուսնությունը մոտենում է ավարտին։ Բիլ և Մելինդա Գեյթսերն առաջիկա ապահարզանի մասին հայտարարեցին երկուշաբթի երեկոյան՝ թվիթերյան գրառման միջոցով։

«Երկարատև մտորումներից և մեր հարաբերությունների վրա տևական աշխատանքից հետո մենք որոշել ենք ավարտել մեր ամուսնական կյանքը։ Կարծում ենք, որ այս ամուսնության շրջանակներում միասնաբար աճելու տեղ այլևս չունենք», - նշել են Բիլ և Մելինդա Գեյթսերը։

Microsoft-ի հիմնադրի ու նրա կնոջ համատեղ կարողությունը շուրջ 124 միլիարդ դոլար է գնահատվում։ Նրանք համարվում են աշխարհի ամենահարուստ հինգ ամուսնական զույգերից մեկը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG