Մատչելիության հղումներ

Բաղդադը բողոքում է Հուլուսի Աքարի՝ Իրաքի հյուսիս այցի դեմ


Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքար, արխիվ
Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքար, արխիվ

Պաշտոնական Բաղդադը բողոքում է Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի՝ Իրաքի հյուսիսային շրջաններ կատարած այցի առթիվ։

Բաղդադում Թուրքիայի դեսպանատան գործերի ժամանակավոր հավատարմատարը նախօրեին հրավիրվել է Իրաքի արտաքին գործերի նախարարություն, որտեղ նրան պաշտոնական բողոքի նոտա է ներկայացվել։ Իրաքի իշխանությունների պնդմամբ՝ Աքարի այցը «թուրքական բանակի կողմից Իրաքի ինքնիշխանության ոտնահարման ևս մեկ դրսևորում է»։

Թուրքիայի պաշտպանության նախարարը՝ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի և ցամաքային զորքերի հրամանատարի ուղեկցությամբ, Իրաքի հյուսիսում գտնվող թուրքական ռազմակայան էր ժամանել մայիսի 2-ին՝ Քրդական բանվորական կուսակցության զինյալների դեմ ընթացող գործողություններին հետևելու նպատակով։

Բաղդադում հատուկ ընդգծում են, որ Աքարի այցը համաձայնեցված չէր Իրաքի կենտրոնական իշխանությունների հետ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG