Մատչելիության հղումներ

Ռուսաստանի ագրեսիվ գործողություններն անպատասխան չեն մնա, վստահեցնում է Բլինքենը


Միացյալ Թագավորություն - ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Լոնդոնում ասուլիսի ժամանակ, 3-ը մայիսի, 2021թ․
Միացյալ Թագավորություն - ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Լոնդոնում ասուլիսի ժամանակ, 3-ը մայիսի, 2021թ․

«Ագրեսիվ գործողությունների դեպքում Մոսկվան պատասխանի կարժանանա»․ - երկուշաբթի երեկոյան Լոնդոնում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ նման հայտարարությամբ է հանդես եկել Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենը՝ մեկնաբանելով Ռուսաստանի և Արևմուտքի հարաբերություններում առկա լարվածությունը։

«Մենք բավական լրջորեն կենտրոնացել ենք Ռուսաստանի գործողությունների և այդ պետության ընտրած քաղաքական կուրսի վրա։ Նախագահ Բայդենը այս առթիվ շատ հստակորեն էր արտահայտվել, այդ թվում մինչև նախագահ ընտրվելը՝ եթե Ռուսաստանը որոշի անխոհեմ կամ ագրեսիվ գործողությունների դիմել, մենք դա անպատասխան չենք թողնի։ Դրա հետ մեկտեղ, սակայն, մենք չենք ցանկանում սրել իրադրությունը։ Մեր ցանկությունն ավելի կայուն և կանխատեսելի հարաբերություններ ունենալն է», - հայտարարում էր ԱՄՆ պետքարտուղարը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG