Մատչելիության հղումներ

«Նորոգման աշխատանքների» քողի տակ ադրբեջանցիներն աղավաղում են Շուշիի Ղազանչեցոց եկեղեցին, ահազանգում է Արցախի օմբուդսմենը


Արցախ - Շուշիի Ղազանչեցոց Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին ռմբակոծությունից հետո, 8-ը հոկտեմբերի, 2020թ․
Արցախ - Շուշիի Ղազանչեցոց Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին ռմբակոծությունից հետո, 8-ը հոկտեմբերի, 2020թ․

Այսպես կոչված «նորոգման աշխատանքների» քողի տակ ադրբեջանցիներն աղավաղում են հայկական հոգևոր մշակութային կարևորագույն արժեքներից մեկը՝ Շուշիի Ղազանչեցոց Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին, գրել է Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանն իր ֆեյսբուքյան էջում։

Արցախի օմբուդսմենի համոզմամբ՝ Ադրբեջանը չի կարող վերականգնել մի ժողովրդի մշակութային արժեք, որի նկատմամբ տարիներ շարունակ պետական մակարդակով համակարգված ատելություն է տարածում: «Եթե Ադրբեջանն իրոք հոգում է մշակութային արժեքների պահպանության մասին և «վերանորոգում» է այն, ապա մեծ հարց է առաջանում` ո՞րն է պատճառը, որ մինչև այսօր չի թույլատրել, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի անկախ փորձագիտական խումբը ժամանի տարածաշրջան», - ընդգծել է Ստեփանյանը։

«Ադրբեջանի կողմից հայկական մշակույթի նկատմամբ իրականացվող վանդալիզմի մասին մենք ամեն օր ենք բարձրաձայնում՝ միջազգային համապատասխան կառույցներին տեղեկացնելով կատարվողի մասին։ Սակայն հարցը քննադատություններից կամ կոչերից այն կողմ չի անցնում, այնինչ հստակ քայլեր են պետք։ Թողտվությունն ու անպատժելիություն են Ադրբեջանի սանձարձակ պահվածքի հիմնական պատճառները», - գրել է Արցախի մարդու իրավունքների պաշտպանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG