Մատչելիության հղումներ

Աշխարհը փորձում է օգնել կորոնավիրուսի դեմ պայքարող Հնդկաստանին


Կորոնավիրուսով հիվանդին թթվածին են տալիս, Նյու Դելի

Համավարակը դեռ գագաթնակետին չի հասել:

Միջազգային համայնքը ջանքեր է գործադրում կորոնավիրուսային ծանր ճգնաժամի մեջ հայտնված Հնդկաստանին օգնելու համար: Տասնյակ երկրներ Հնդկաստան են ուղարկում մարդասիրական օգնություն՝ թթվածնի բալոններ, դիմակներ, հակավիրուսային դեղամիջոցներ և պատվաստանյութ:

Հնդկաստանում կորոնավիրուսի ախտահարումների թիվը մոտենում է 20 միլիոնին, COVID-19 հիվանդությունից մահացել է շուրջ 219 հազար մարդ: Անցած մեկ օրում 3 հազար 417 մարդ է մահացել:

Մայրաքաղաք Նյու Դելիում դիակիզարանները չեն հասցնում կատարել աշխատանքը: Հիվանդանոցներում և դիահերձարաններում տեղ չի մնացել: Դիակներ փոխադրող մեքենաների հերթեր են:

Դիահերձարանների աշխատողները հանգուցյալների ազգականներին խնդրում են դիակները փողոցներում հրկիզել:

Երկու շաբաթ շարունակ օրական գրանցվում է 300 հազար նոր ախտահարում: Մասնագետները ենթադրում են, որ համավարակը Հնդկաստանում գագաթնակետին կհասնի առաջիկա երկու օրերի ընթացքում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG