Մատչելիության հղումներ

ԵՄ-ն ՌԴ-ի դեսպանին բողոք է հայտնել պաշտոնյաների մուտքն արգելելու համար


Եվրոպական միությունում Ռուսաստանի Դաշնության դեսպան Վլադիմիր Չիժովը, արխիվ
Եվրոպական միությունում Ռուսաստանի Դաշնության դեսպան Վլադիմիր Չիժովը, արխիվ

Եվրամիության ղեկավարները Ռուսաստանի դեսպան Վլադիմիր Չիժովին հրավիրել են Արտաքին գործողության ծառայություն և բողոք են հայտնել Եվրամիության 8 պաշտոնյաների մուտքը Ռուսաստան արգելելու Կրեմլի որոշման կապակցությամբ: Այդ մասին հայտնել է Միության խոսնակ Պետեր Ստանոն:

Եվրամիության և Ռուսաստանի հարաբերությունները սրվել են այն բանից հետո, երբ եվրոպական մի շարք երկրներ Ռուսաստանի դիվանագետների են արտաքսել Չեխիայում տեղի ունեցած ահաբեկչական գործողությունների կապակցությամբ: Ըստ Պրահայի, 2014 թվականին զինապահեստների պայթեցումները Ռուսաստանի գաղտնի ծառայությունների գործակալներն են կազմակերպել:

Ճիշտ նման մեղադրանք է ներկայացրել նաև Բուլղարիան: Ռուսաստանը կտրականապես հերքում է բոլոր մեղադրանքները:

Ի պատասխան ռուսաստանցի դիվանագետների արտաքսման, Ռուսաստանը եվրոպացի դիվանագետների է արտաքսել:

Ռուսաստանին զայրացրել է նաև բանտարկված ընդդիմադիր բլոգեր Ալեքսեյ Նավալնիին ազատ արձակելու մասին Եվրամիության պահանջը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG