Մատչելիության հղումներ

Ըստ իրավապաշտպանների` «գերության մեջ 19 հոգի խոշտանգվել ու սպանվել է ադրբեջանական զինծառայողների կողմից»


Արցախյան երկրորդ պատերազմի ընթացքում, ինչպես նաև նոյեմբերի 9-ին կնքված եռակողմ համաձայնագրի ստորագրումից հետո շարունակվել են գերեվարվել ազգությամբ հայ քաղաքացիական անձինք և զինծառայողներ, հայտնում են ՄԻԵԴ-ում գերիների ու ռազմագերիների շահերի ներկայացուցիչներ Սիրանուշ Սահակյանն ու Արտակ Զեյնալյանը:

«Գերության մեջ հայտնված անձանցից՝ թվով 19-ը, խոշտանգվել ու սպանվել են ադրբեջանական զինծառայողների կողմից, ինչը համարվում է ռազմական հանցագործություն:

Ռազմագերիների, ազատազրկված անձանց խոշտանգելու, սպանելու փաստերի առնչությամբ դիմել ենք Մարդու իրավունքների եվրոպական դատարան», - ասված է նրանց հայտարարության մեջ, որում ներկայացրել են նաև այդ անձանց ցուցակը.

Քաղաքացիական անձինք`

1. Էդուարդ Շահգելդյան

2. Արսեն Ղարախանյան

3. Բենիկ Հակոբյան

4. Էլենա Հակոբյան

5. Սերժիկ Վարդանյան

6. Էլլա Վարդանյան

7. Գենադի Պետրոսյան

8. Յուրիկ Ասրյան

9. Միշա Մովսիսյան

10. Անահիտ Մովսիսյան

11. Նինա Դավթյան

12. Միշա Մելքումյան

Զինծառայողներ`

13. Էրիկ Մխիթարյան

14. Գագիկ Մկրտչյան

15. Արայիկ Պողոսյան

16. Վարդգես Ղազարյան

17. Յուրի Ադամյան

18. Արթուր Մանվելյան

19. Նարեկ Բաբայան:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG