Մատչելիության հղումներ

«Մանչեսթեր Յունայթեդ» - «Լիվերպուլ» հանդիպումը հետաձգվել է երկրպագուների բողոքի ակցիայի պատճառով


«Մանչեսթեր Յունայթեդի» երկրպագուների բողոքի ակցիան Old Trafford ստադիոնի խաղադաշտում, Մանչեստեր, 2 մայիսի, 2021թ.
«Մանչեսթեր Յունայթեդի» երկրպագուների բողոքի ակցիան Old Trafford ստադիոնի խաղադաշտում, Մանչեստեր, 2 մայիսի, 2021թ.

Երեկ Պրեմիեր լիգայի հերթական տուրում նախատեսված «Մանչեսթեր Յունայթեդ» - «Լիվերպուլ» հանդիպումը տեղի չի ունեցել, քանի որ «Մանչեսթեր Յունայթեդ»-ի երկրպագուները լցվել են Old Trafford ստադիոնի խաղադաշտ և բողոքի ակցիաներ են սկսել:

Երկրպագուները պահանջում են ակումբի սեփականատեր Գլեյզերների գերդաստանից հրաժարվել «Մանչեսթեր Յունայթեդ»-ից:

Գլեյզերների ընտանիքն Ամերիկայից է, այդ ընտանիքին են պատկանում մի շարք մարզական ակումբներ նաև Միացյալ Նահանգներում:

Գլեյզերների ընտանիքը «Մանչեստեր Յունայթեդ» ակումբը գնել է 2005 թվականին 1 միլիարդ 100 միլիոն դոլարով:

Երկրպագուները քննադատում են ակումբը կառավարելու ընտանիքի գործելաոճը: Նրանց առավելապես զայրացրել է Եվրոպական Սուպերլիգայի ձախողված նախաձեռնությանը միանալու Գլեյզերների փորձը:

Գերդաստանն այդ ծրագրի չեղարկումից հետո ներողություն է հայցել, սակայն երկրպագուները նշում են, որ Գլեյզերները բացարձակ չեն շփվում հանրության հետ և արհամարհում են շարքային ֆուտբոլասերների տեսակետները:

Այսօրվա դրությամբ դեռ հայտնի չէ, թե երբ տեղի կունենա «Մանչեսթեր Յունայթեդ»-ի և «Լիվերպուլ»-ի հետաձգված հանդիպումը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG