Մատչելիության հղումներ

Ազգային ժողովն այսօր հատուկ նիստում կքննարկի վարչապետի ընտրության հարցը


Վարչապետ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում, արխիվ

Ազգային ժողովը այսօր ժամը 12-ին իրավունքի ուժով գումարվող հատուկ նիստում կքննարկի վարչապետի ընտրության հարցը։

Սահմանադրության պահանջն է՝ արտահերթ ընտրություններ անցկացնելու համար անհրաժեշտ է Ազգային ժողովի արձակումը։ Իսկ խորհրդարանն արձակվում է, երբ վարչապետի հրաժարականից հետո երկու շաբաթում երկու անգամ անընդմեջ վարչապետ չի ընտրվում։

Ավելի վաղ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ ընթացակարգերը պահպանելու համար ինքը երկու անգամ կառաջադրվի վարչապետի թեկնածու։

Խորհրդարանական երկու ընդդիմադիր խմբակցություններից վստահեցնում են՝ իրենք վարչապետի թեկնածու չեն առաջադրելու։

Հիշեցնենք, որ հունիսի 20-ին արտահերթ ընտրությունների անցկացման համար ապրիլի 25-ին Նիկոլ Փաշինյանը հրաժարական ներկայացրեց վարչապետի պաշտոնից:

XS
SM
MD
LG