Մատչելիության հղումներ

Հնդկաստանում համաճարակային իրավիճակը չի բարելավվում


Հնդկաստան - Բուժաշխատողները և կորոնավիրուսով հիվանդը Նյու Դելիի հիվանդանոցներից մեկում, ապրիլ, 2021թ․
Հնդկաստան - Բուժաշխատողները և կորոնավիրուսով հիվանդը Նյու Դելիի հիվանդանոցներից մեկում, ապրիլ, 2021թ․

Հնդկաստանում համաճարակային իրավիճակը չի բարելավվում: Վերջին շրջանում օրական ավելի քան 3 հազար մարդ է մահանում կորոնավիրուսից: Նոր դեպքերի թիվն արդեն մի քանի օր է անցնում է 400 հազարը:

Հիվանդանոցներում ազատ մահճակալներ չկան, դեղերը չեն բավականացնում՝ չնայած Հնդկաստանը աշխարհում դեղերի խոշորագույն արտադրողներից մեկն է: Ամենաբարդ խնդիրը թոքերի օդափոխման սարքերի համար նախատեսված թթվածնի պակասն է: Հսկայական սև շուկա է ձևավորվել, որտեղ թթվածնի բալոնները վաճառվում են 10-20 անգամ ավելի թանկ:

Հնդկաստանին օգնություն են ուղարկում ԱՄՆ-ից և Եվրոպայից: Փորձագետների կարծիքով՝ Հնդկաստանի նման խիտ բնակեցված երկրում անվերահսկելի բռնկումը հսկայական վտանգ է ներկայացնում ամբողջ աշխարհի համար: Իրավիճակը բարդացնում են կորոնավիրուսի նոր մուտացիայի մասին հաղորդումները, որը կարող է զգայուն չլինել առկա պատվաստանյութերի նկատմամբ:

XS
SM
MD
LG