Մատչելիության հղումներ

Ալիևի հայտարարությունները պետք է արժանանան անհրաժեշտ արձագանքի, շեշտում է Թաթոյանը


Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյան, արխիվ

Ադրբեջանի նախագահի պարբերական դարձած հայտարարությունները լարվածություն են առաջացնում հայաստանյան հասարակությունում, խաթարում են խաղաղ բնակչության բնականոն կյանքն ու հոգեկան անդորրը, նպատակ ունեն ահաբեկել մարդկանց, հատկապես` սահմանային բնակավայրերում, իր ֆեյսբուքյան էջում գրել է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։ Այս արձանագրումները բխում են օմբուդսմենին ուղղված քաղաքացիների ահազանգերից ու դիմումներից:

Իլհամ Ալիևն ապրիլի 27-ին հայտարարել է. - «Աշխարհագրական առումով Զանգելանը Արևելյան Զանգեզուրի մաս է կազմում և գտնվում է Արևելյան Զանգեզուրում։ Արևմտյան Զանգեզուրը [նկատի ունի ՀՀ Սյունիքի մարզը] ևս մեր պատմական հողն է և այդ տարածքով անցնելու է Զանգեզուրի միջանցքը»:

Ադրբեջանի նախագահի նման հայտարարությունները, որ վերաբերում են Հայաստանի ինքնիշխան Հանրապետությանը և պատմական փաստերի բացահայտ աղավաղում են, խաթարում են խաղաղության և անվտանգության հեռանկարները տարածաշրջանում: Դրանք պետք է արժանանան անհրաժեշտ արձագանքի, որպեսզի կանխվեն, և առաջ չգան մարդու իրավունքների համար ավելի ծանր հետևանքներ, շեշտում է Արման Թաթոյանը։

XS
SM
MD
LG