Մատչելիության հղումներ

SpaceX ընկերության տիեզերանավը բարեհաջող վերադարձել է Երկիր


Crew Dragon տիեզերանավի Resilience մոդուլը վերադարձել է Երկիր, Ֆլորիդայի նահանգ, ԱՄՆ, 2 մայիսի, 2021թ.

Այսօր վաղ առավոտյան չորս աստղանավորդներ Երկիր են վերադարձել մեծահարուստ Իլոն Մասքի հիմնադրած SpaceX ընկերության Crew Dragon տիեզերանավի Resilience մոդուլով:

Ամերիկացի աստղանավորդներ Մայքլ Հոփքինսին, Վիկտոր Գլովերին, Շենոն Ուոքերին և ճապոնացի աստղանավորդ Սոիտի Նոգուտիին փոխադրող Resilience մոդուլը բարեհաջող ջրէջք է կատարել Ատլանտյան օվկիանոսում՝ Ֆլորիդայի նահանգի ափի մոտակայքում:

Միջազգային տիեզերակայանից անջատված մոդուլը 7 ժամում է հասել Ատլանտյան օվկիանոսի Մեքսիկական ծոց:

Անձնակազմն անցյալ տարվա նոյեմբերին է մեկնել Միջազգային տիեզերակայան և միացել այնտեղ աշխատող ռուսաստանցիներ Սերգեյ Ռիժիկովին, Սերգեյ Կուդ-Սվերչկովին և ամերիկուհի Քեթլին Ռուբինսին:

Ապրիլի 24-ին մեկ այլ Crew Dragon տիեզերանավով Միջազգային տիեզերակայան են մեկնել ամերիկացի աստղանավորդներ Շեյն Քիմբրոուն, Մեգան ՄքԱրթուրը, Եվրոպական տիեզերական գործակալության աստղանավորդ, ֆրանսիացի Տոմա Պեսկեն և Ճապոնիայի տիեզերական հետազոտությունների գործակալության աստղանավորդ Ակիհիկո Խոսիդեն: Նրանք կես տարի կմնան տիեզերքում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG