Աշխարհի ուղղափառերն այսօր նշում են Զատիկը՝ Հիսուս Քրիստոսի Հրաշափառ Հարությունը:
Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլն իր խոսքում հույս է հայտնել, որ 2021 թվականին աշխարհը կհաղթահարի կորոնավիրուսի համավարակը:
Պատրիարքը պատարագ է մատուցել Մոսկվայի Քրիստոս Ամենափրկիչ տաճարում, որտեղ ներկա են եղել նաև նախագահ Վլադիմիր Պուտինը և Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը:
Հռոմի Ֆրանցիսկոս պապն աշխարհի ուղղափառներին շնորհավորել է Հարության տոնի կապակցությամբ:
Կաթոլիկ աշխարհը և Հայ Առաքելական եկեղեցին այս տարի Փրկչի Հարությունը տոնել են ապրիլի 4-ին: