Մատչելիության հղումներ

Ռուսաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստվել է 9 միլիոն մարդ


Ռուսաստանի առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոն, արխիվ, Մոսկվա

Ռուսաստանի առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոն այսօր ասել է, որ Դաշնությունում կորոնավիրուսի դեմ ամբողջությամբ պատվաստվել է մոտ 9 միլիոն մարդ, խոսքը վակցինայի երկու դեղաչափերը ստացածների մասին է: Առաջին դեղաչափը ստացել է մոտ 13 միլիոն մարդ:

Մուրաշկոյի փոխանցմամբ, բնակչության հավաքական իմունիտետ ապահովելու համար անհրաժեշտ է, որ ամբողջությամբ պատվաստվի շուրջ 69 միլիոն 800 հազար մարդ:

Ռուսաստանի փոխվարչապետ Տատյանա Գոլիկովան ասել է, որ հիմա օրական պատվաստվում է 200-300 հազար մարդ:

Ռուսաստանում զանգվածային պատվաստումը մեկնարկել է հունվարի 18-ից: Բնակիչներին առաջարկում են ռուսական արտադրության Спутник V, ЭпиВакКорона և КовиВак տեսակի պատվաստանյութեր:


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG