Ադրբեջանի մաքսավորները կասեցրել են ապօրինի ճանապարհով Իրանից Չեխիա ավելի քան 107 կիլոգրամ հերոին փոխադրելու փորձ:
«Թմրադեղը հայտնաբերվել է «Աստարայի» անցակետում՝ մի բեռնատար մեքենայում, որը, ներկայացված փաստաթղթերի համաձայն, Իրանից Չեխիա պետք է փոխադրեր փայտից պատրաստված դեկորատիվ իրեր։ Բեռնատարի վարորդն Ուկրաինայի քաղաքացի է»,- ասվում է Ադրբեջանի մաքսային ծառայության տարածած հաղորդագրությունում:
Ադրբեջանի իրավապահները քրեական գործ են հարուցել և հետաքննություն են իրականացնում: