Մատչելիության հղումներ

«Ազատություն/Ազատ Եվրոպա» ռադիոկայանը 70 տարեկան է


«Ազատություն» ռադիոկայանի ստուդիան, արխիվ, Մյունխեն, Գերմանիա, 1950-ական թվականներ.
«Ազատություն» ռադիոկայանի ստուդիան, արխիվ, Մյունխեն, Գերմանիա, 1950-ական թվականներ.

Այսօր լրանում է «Ազատություն/Ազատ Եվրոպա» ռադիոկայանի ստեղծման 70-ամյակը: 1951 թվականի մայիսի 1-ին ռադիոկայանը եթեր է հեռարձակել կոմունիստական Չեխոսլովակիայի լսարանին հասցեագրված առաջին թողարկումը:

1954 թվականին սկսել են աշխատել ռադիոկայանի ռուսական ծառայությունը և ևս 25 խմբագրություններ, որոնք հաղորդումներ են պատրաստել Արևելյան Եվրոպայի և Խոհրրդային Միության ժողովուրդների համար:

1994 թվականից աշխատում է Բալկանյան խմբագրությունը, հետագա 15 տարիների ընթացքում ավելացել են աֆղանական, իրանական, իրաքյան և պակիստանյան ծառայությունները:

2019-20 թվականներին թվային հարթակով վերաբացվել են բուլղարական, ռումինական և հունգարական ծառայությունները, որոնց նպատակն է հակազդել դեմոկրատական երկրներում ապատեղեկատվություն տարածելու և մամուլի բազմակարծությունը սահմանափակելու փորձերին:

1995 թվականին Չեխիայի նախագահ, գրող և նախկին այլախոհ Վացլավ Հավելի հրավերով «Ազատություն/Ազատ Եվրոպա» ռադիոկայանը Մյունխենից (Գերմանիա) տեղափոխվել է Պրահա:

Չեխական կողմը ռադիոկայանին առաջարկել է վարձակալել նախկին չեխոսլովակյան դաշնային խորհրդարանի շենքը՝ ամսական 1 դոլար խոհրդանշական գնով:

Անցած մի քանի տարիների ընթացքում Իրանում, Բելառուսում և Ռուսաստանում մարդու իրավունքների պաշտպանության հարցում արձանագրված ակնհայտ վատթարացումը, նախագահ Վլադիմիր Պուտինի ծավալապաշտական ակցիաները Վրաստանում և Ուկրաինայում ընդգծել են այդ ամբողջ տարածաշրջանում անկողմնակալ, հավասարակռված և չգրաքննվող տեղեկատվության սփռման կարևորությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG