Նյու Յորքի խորհրդանիշներից մեկը համարվող Empire State Building երկնաքերը նշում է ծննդյան 90-ամյակը:
Ամբողջ աշխարհում հայտնի այդ երկնաքերի բարձրությունը 443 մետր է: Այն կառուցվել է «Մեծ դեպրեսիայի» ժամանակաշրջանում, շինարարությունը տևել է ընդամենը 1 տարի 45 օր: 102-հարկանի երկնաքերի բացումը տեղի է ունեցել 1931 թվականի մայիսի 1-ին:
Մոտ 4 տասնամյակ Empire State Building-ը համարվել է աշխարհի ամենաբարձրահարկ շենքը, սակայն 1970 թվականին այդ տիտղոսը զիջել է Առևտրի համաշխարհային կենտրոնի համալիրին:
Այսօրվա դրությամբ Empire State Building-ը բարձությամբ միայն 7-րդն է Նյու Յորքում, աշխարհում կան 4 տասնյակ ավելի բարձր շենքեր, սակայն դրանցից քչերը կարող են նյույորքյան այդ շենքի հետ մրցել հարուստ պատմության և նշանակության առումով:
Այսօր նախատեսված են երկնաքերի 90-ամյակին նվիրված միջոցառոումներ, որոնց մասնակիցների թվում կլինեն Նյու Յորքի քաղաքապետ Բիլ դե Բլազիոն, անվանի պետական և հանրային գործիչներ, հայտնի նյոյորքցիներ, շոուբիզնեսի և սպոտի աստղեր: