Մատչելիության հղումներ

Տաջիկստանի և Ղրղըզստանի սահմանի մոտ իրավիճակը լարված է մնում


Ղրղըզստանի նախագահ Սադիր Ջապարովը հիվանդանոցում այցելել է Բատկենի շրջանում վիրավորված բնակիչներին

Ղրղըզստանի իշխանությունների փոխանցմամբ, իրավիճակը Տաջիկստանի սահմանի մոտ գրտնվող Բատկենի շրջանում լարված է, ընդհարումներում սպանվել է ավելի քան 40 մարդ, այդ թվում՝ խաղաղ բնաիչներ, կան տասնյակ վիրավորներ:

Այս օրերին տեղի են ունենում վիճահարույց շրջանում անցած երեք տասնամյակի ընթացքում ամենաթեժ բախումները:

Ղրղըզստանի սահմանապահ ծառայությունն արձանագրել է տաջիկական զինտեխնիկայի շարժ սահմանի ուղղությամբ:

Ղրղըզական կողմը պնդում է, որ տաջիկ զինծառայողներն արգելափակել են Բատկենի շրջանում երկու ղրղըզական բնակավայր միմյանց կապող միակ ճանապարհը:

Ըստ ղրղըզների, տաջիկական ուժերը կրակ են բացել ղրղըզական բնակավայրերի վրա: Տաջիկստանը չի մեկնաբանել այդ հաղորդագրությունը:

Նախօրեին Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը հեռախոսով զրուցել է Ղրղըզստանի նախագահ Սադիր Ջապարովի հետ: Վերջինիս գրասենյակը հայտարարել է, թե տեղի է ունեցել «կառուցողական զրույց, որի նպատակն էր թուլացնել լարվածությունը»:

Բախումները սկսվել են ապրիլի 28-ին, պատճառ է դարձել անվտանգության տեսախցիկների տեղադրումը ջրամատակարարման կենտրոնի շրջանում, որը գտնվում է տաջիկական բնակավայրի մոտ:

XS
SM
MD
LG