Մատչելիության հղումներ

Իսրայելում կրոնական տոնակատարության ժամանակ առնվազն 44 մարդ է զոհվել, 100-ը՝ վիրավորվել


Իսրայել - Լագ բա Օմերի տոնակատարությունը Գալիլեայի Մերոն լեռան վրա, 29-ը ապրիլի, 2021թ․

Առնվազն 44 մարդ է զոհվել, ավելի քան 100-ը՝ վիրավորվել Իսրայելում կրոնական տոնակատարության ժամանակ սկսված հրմշտոցի ժամանակ։

Ողբերգությունը տեղի է ունեցել երեկ երեկոյան, Գալիլեայի Մերոն լեռան վրա, որտեղ, ըստ պաշտոնյաների, ավելի քան 100 հազար ուխտավոր էր հավաքվել՝ եբրայական Լագ բա Օմեր տոնը նշելու։

Տուժածներին տարհանելու համար գործի են դրվել ոստիկանության ու բանակի ուժերը։

Սա առաջին զանգվածային միջոցառումն էր երկրում՝ կորոնավիրուսի համավարակի տարածումից հետո։

Վարչապետ Բենյամին Նեթանյահուն երկօրյա սուգ է հայտարարել։


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG