Մատչելիության հղումներ

Բողոքի ակցիա Ազգային ժողովի շենքի մոտ՝ Ադրբեջանում պահվող գերիների վերադարձի պահանջով


Քաղաքացիները, գերիների հարազատներն այսօր բողոքի ակցիա են իրականացնում Ազգային ժողովի շենքի առջև՝ Ադրբեջանում պահվող գերիների վերադարձի պահանջով։

Նրանք նաև երթով կանցնեն միջազգային տարբեր կազմակերպությունների երևանյան գրասենյակներով, դեսպանատներով իրենց պահանջը ներկայացնելու և նամակներ հանձնելու համար։

«Մեր մասնակցության հիմնական նպատակը, դա մեր տղաների ազատության հարցն է, ովքեր շուրջ 5 ամիս է գտնվում են գերության մեջ։ Ուզում ենք մեր ձայնը ևս մեկ անգամ բարձրացնենք առաջադեմ մարդկության առաջ, հզոր երկրների դեսպանատներ այցելելով, մեր նամակները ներկայացնելով ուզում ենք աշխարհի ուշադրությունը ևս մեկ անգամ հրավիրել այն կարևոր բանի վրա, որ հակառակ կողմը, որտեղ գտնվում են մեր տղաները, չի ենթարկվում միջազգային կառույցների պահանջներին և առանց նախապայմանների չի ուզում բաց թողնի մեր տղաներին», - ասաց ակցիայի մասնակիցներից մեկը՝ շարունակելով․ - «Ինչքան ժամանակը երկարում է, մենք՝ ծնողներս, ավելի վատատես ենք նայում էն բանին, որ կտեսնենք մեր տղաներին»։

Հայկական կողմի տարբեր տվյալներով` այսօր Ադրբեջանի տարածքում կա շուրջ 200 հայ ռազմագերի։ Մինչ այժմ Հայաստան է վերադարձվել 69 -ը։

Ադրբեջանը, սակայն, հաստատել է 72 հոգու գերեվարման փաստը, ընդ որում՝ պնդելով, թե նրանցից 56-ը, որոնք Խծաբերդում գերեվարված պահեստազորայիններն են, ոչ թե ռազմագերիներ են, այլ «ահաբեկիչներ և դիվերսանտներ»:

Հայկական կողմն Ադրբեջանին է փոխանցել 15 անձի, նրանց թվում ոչ միայն ռազմագերիներն են, այլև Արցախում երեխայի սպանության ու այլ հանցագործությունների համար դատապարտված ադրբեջանցիներ Շահբազ Գուլիևն ու Դիլհամ Ասկերովը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG