Մատչելիության հղումներ

«Ռուսաստանի պատասխանը Չեխիային և Բուլղարիային բխելու է մեր ազգային շահերից». Դմիտրի Պեսկով


Պայթեցված զինապահեստը, Չեխիա, 20 հոկտեմբերի, 2014թ.
Պայթեցված զինապահեստը, Չեխիա, 20 հոկտեմբերի, 2014թ.

Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովն «անընդունելի» է որակել Բուլղարիայի և Չեխիայի դիրքորոշումները և հայտարարել է, որ Ռուսաստանն անպայման կարձագանքի:

«Դուք կտեսնեք մեր պատասխանը, Ռուսաստանը կպատասխանի, Ռուսաստանի նկատմամբ նմանօրինակ անընդունելի սադրիչ քայլերը և անհիմն մեղադրանքներն անպատասխան չեն մնա: Մեր բոլոր քայլերը կբխեն մեր շահերից», - ասել է Պեսկովը:

Ռուսաստանը երեկ արտաքսել է Սլովակիայից, Լիտվայից, Լատվիայից և Էստոնիայից 7 դիվանագետի՝ ի պատասխան Ռուսաստանի դիվանագետների արտաքսման:

Բրատիսլավան, Վիլնյուսը, Տալլիննը և Ռիգան այդ քայլին են դիմել՝ համերաշխություն հայտնելով ռուսաստանցի դիվանագետներին արտաքսած Չեխիային:

Պրահան այդ պատժամիջոցն է կիրառել 2014 թվականին ռուս գործակալների ջանքերով չեխական զինապահեստներ պայթեցնելու համար:

Բուլղարիան ռուսաստանցի դիվանագետների է արտաքսել, հայտարարելով, ռուս գործակալները 2011-2020 թվականներին նաև Բուլղարիայում են 4 զինապահեստ պայթեցրել:

Չեխական զինապահեստներում գտնվող զինամթերքը պետք է ուղարկվեր Ուկրաինա, իսկ Բուլղարիայի պահեստից զինամթերքի մի մասը պետք է փոխադրվեր Ուկրաինա, մի մասն էլ՝ Վրաստան:

Ռուսաստանը կտրականապես հերքում է և «անհեթեթություն» է անվանում Պրահայից և Սոֆիայից հնչող մեղադրանքները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG