Մատչելիության հղումներ

Նախագահ Ջո Բայդենը հանդես է եկել Կոնգրեսին հասցեագրված անդրանիկ ուղերձով


ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Կոնգրեսում, Վաշինգտոն, 28 ապրիլի, 2021թ.

Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը նախօրեին հանդես է եկել Կոնգրեսի երկու պալատներին հասցեագրված ուղերձով:

«Այսօր՝ իմ վարչակազմի 100 օրվա նախաշեմին, այստեղ եմ եկել խոսելու ճգնաժամի և այն հաղթահարելու հնարավորությունների, մեր երկիրը վերակառուցելու և դեմոկրատիան վերականգնելու, Ամերիկայի ապագան կայացնելու մասին: 100 օր առաջ երդվել եմ և ձեռքս հանելով Աստվածաշնչից` ձեզ հետ միասին ժառանգել եմ ճգնաժամի մեջ գտնվող երկիրը: Ունենք ամենասարսափելի տնտեսական ճգնաժամը Մեծ դեպրեսիայից հետո, դարի ամենասարսափելի համավարակը և մեր դեմոկրատիայի վրա ամենասարսափելի հարձակումը Քաղաքացիական պատերազմից հետո: Այսօր` հարյուր օր անց, կարող եմ ասել, որ Ամերիկան նորից առաջ է շարժվում»,- ասել է Ջո Բայդենը:

Նա ներկայացրել է «Ամերիկյան ընտանիք» ծրագիրը, որի արժեքը հասնում է 1 տրիլիոն 800 միլիարդ դոլարի:

Այդ ծրագրով ենթադրվում է ԱՄՆ-ում ապահովել անվճար նախադպրոցական կրթություն և երկու տարվա անվճար ուսուցում հանրային քոլեջներում: Այդ ծրագրով ընտանիքները կստանան լրացուցիչ հարկային զեղչեր:

Նախագահը Կոնգրեսին առաջարկել է հնարավորինս իջեցնել բժշկական ապահովագրության և դեղորայքի գինը:

Նախագահը երեկ խոսել է երկրում համերաշխության մթնոլորտ հաստատելու, ռասիզմի, սոցիալական անարդարության և այլ ախտերի դեմ պայքարելու անհրաժեշտության մասին:

Բայդենն ասել է, որ Ամերիկան ամեն ինչ կանի Չինաստանի հետ քաղաքական-տնտեսական մրցակցությունը շահելու համար:

Բայդենը Կոնգրեսի երկու կուսակցություններին՝ դեմոկրատականներին և հանրապետականներին, կոչ է արել համագործակցել կարևորագույն օրինագծերը հաստատելու հարցում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG