Մատչելիության հղումներ

Իրանի նախագահը ժողովրդին կոչ է անում խնայել ջուրը և էլեկտրաէներգիան


Իրանի նախագահ Հասան Ռոհանին, արխիվ

Իրանի նախագահ Հասան Ռոհանին տեսաուղերձով բնակիչներին կոչ է արել երաշտի կապակցությամբ խնայել ջուրը և էլեկտրաէներգիան:

«Մենք բոլորս պետք է հնարավորինս շատ խնայենք նախորդ տարիների համեմատությամբ, քանի որ մեր ամբարտակների պաշարները դատարկվում են, և մեր էներգետիկայի սեկտորում հիդրոէլեկտրակայանների առաջ խնդիրներ են ծագում», - ասել է նախագահը:

ԻՌՆԱ լրատվական գործակալության փոխանցմամբ` Ռոհանին նշել է, որ Իրանում այդ դժվարությունը հնուց է գալիս:

«Մեր երկիրը միշտ երաշտի խնդիր ունի, դժբախտաբար, անձրևների շրջանը շատ կարճատև է, իսկ երաշտը երկար է տևում, այս տարի այնպիսի երաշտ է, որ տեղումները 50 տոկոսով են կրճատվել, մենք պարտավոր ենք շատ զգույշ լինել», - ասել է Ռոհանին:

Նախագահի տեսաուղերձը հեռարձակվել է այսօր Հորմոզգանի, Մազանդարանի և Խուզեսթանի գավառներում չորս հիդրոէներգետիկ հիմնարկների շահագործման հանձնելու հանդիսավոր արարողության ընթացքում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG