Մատչելիության հղումներ

Բլինքենը Ալիևի հետ զրույցում կարևորել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների աշխատանքի շարունակումը


ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքեն, արխիվ

Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հեռախոսազրույցում կարևորել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերի շարունակումը՝ Լեռնային Ղարաբաղում բանակցությունների միջոցով տևական քաղաքական կարգավորման հասնելու համար: Այս մասին ասվում է Պետքարտուղարության մամուլի ծառայության երեկ տարածած հաղորդագրությունում:

Պետքարտուղարը շեշտել է, որ հակամարտության կարգավորումը շահեկան կլինի տարածաշրջանում բոլորի համար։

Բլինքենն ու Ալիևը քննարկել են երկկողմ գործընկերության հարցեր, մի շարք այլ թեմաներ:

Հիշեցնենք՝ 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանի նախագահը պարբերաբար հայտարարում է, թե ղարաբաղյան խնդիրը լուծված է։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG