Մատչելիության հղումներ

Ջազ համերգ՝ Կոմիտասի անվան Կամերային երաժշտության տանը


Positive` «Դրական». ահա այս խորագիրն է կրում հայաստանյան լավագույն ջազմեններից մեկի՝ Վահագն Հայրապետյանի ջազ տրիոյի համերգը, որը տեղի կունենա այս երեկո Կոմիտասի անվան Կամերային երաժշտության տանը, որտեղ երաժշտասերներին կամ ջազի սիրահարներին դրական լիցքերի մեծ չափաբաժիններ են սպասվում:

Նշենք, որ այս համերգը ջազի միջազգային օրվա հետ չի կապվում: Ինչպես իրեն հատուկ հումորով նկատում է Վահագան Հայրապետյանը՝ իրենց համար յուրաքանչյուր համերգ տոնական է:

«Կապված չէ այնքանով, որ նախ Հայաստանում ես չեմ կազմակերպում ջազի միջազգային օրը, այլ կազմակերպում է Ջազի հայկական ասոցիացիան, չգիտեմ այս տարի կազմակերպելու է, թե չէ», - ասաց Հայրապետյանը:

Այսօր երեկոյան տրիոյի կազմում հանդես են գալու Վահագն Հայրապետանը՝ դաշնամուր, վոկալ, Խաչատուր Սավզյանը՝ կոնտրաբաս և Արման Մնացականյանը՝ հարվածային գործիքներ:

Վահագն Հայրապետյանը ներկայացրեց՝ ծրագրում ներառված են «ծանոթ և ոչ այդքան ծանոթ մեղեդիներ, նաև իմ գրած ստեղծագործություններից»:

«Նաև կլինեն Առնո Բաբաջանյանի ստեղծագործությունների իմ մշակումները: Այս տարի Առնո Բաբաջանյանի 100-ամյակն է, ու որոշ ստեղծագործություններ կան, որ ես մշակել եմ, նաև հետագայում ծրագրեր կան՝ Կամերային նվագախմբի և մեր ջազային եռյակի հետ համատեղ անել Առնո Բաբաջանյանի 100-ամյակի ծրագիրը», - ասաց Հայրապետյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG