Մատչելիության հղումներ

Ամերիկացի 65 կոնգրեսականներ կոչ են անում ավելի քան 100 միլիոնի ուղղակի օգնություն տրամադրել Հայաստանին և Ղարաբաղին


Ստեփանակերտ, Արցախ

Միացյալ Նահանգների Ներկայացուցիչների տան 65 անդամներ նամակով դիմել են Կոնգրեսի արտաքին հատկացումների ենթահանձնաժողովի ղեկավարությանը՝ կոչ անելով հաջորդ ֆինանսական տարում Հայաստանին և Լեռնային Ղարաբաղին ավելի քան 100 միլիոն դոլարի ուղղակի օժանդակություն տրամադրել։

Կոնգրեսականների համոզմամբ` այդ օգնությունը թույլ կտա Հայաստանին և Ղարաբաղին հաղթահարել պատերազմի հետևանքները՝ մասնավորաբար մի շարք ծրագրեր իրականացնել բնակարանաշինության և ենթակառույցների վերականգնման նպատակով։ Կոնգերսականների համոզմամբ` Վաշինգտոնը՝ Պետդեպարտամենտի և Զարգացման ամերիկյան գործակալության(USAID) միջոցով Հայաստանին շուրջ 100 միլիոն դոլար պետք է հատկացնի, ինչը «թույլ կտա ապահովել տնտեսության զարգացումը, օրենքի գերակայությունն ու երկրի անվտանգությունը»։ Եվս 2 միլիոն դոլար, ըստ կոնգրեսականների, հարկավոր է հատկացնել Ստեփանակերտին` «Լեռնային Ղարաբաղում սովորական սպառազինությունների վերացման նպատակով»։

Նամակի հեղինակները նաև կոչ են անում պաշտոնական Վաշինգտոնին սառեցնել անվտանգության ոլորտում Ադրբեջանին տրամադրվող օգնությունը, «քանի դեռ այդ երկիրը չի դադարեցրել հարձակումները Հայաստանի և Արցախի դեմ»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG