Մատչելիության հղումներ

Ռուսաստանն արտաքսում է Սլովակիան և բալթյան պետությունները ներկայացնող դիվանագետներին


Ռուսաստանի ԱԳՆ-ն այսօր հայտարարել է միանգամից չորս արևելաեվրոպական պետություններ՝ Սլովակիան, Լիտվան, Լատվիան և Էստոնիան ներկայացնող դիվանագետների՝ երկրի տարածքից արտաքսման մասին։

Ռուսաստանի դիվանագիտական գերատեսչության որոշման համաձայն` Մոսկվայում Սլովակիայի դեսպանատան երեք, Լիտվայի՝ երկու, ինչպես նաև Լատվիայի և Էստոնիայի դեսպանատների մեկական աշխատակիցներին մեկ շաբաթ ժամանակ է տրվել երկրից հեռանալու համար։ Պաշտոնական Մոսկվան նման քայլի է դիմել` այս երկրներում աշխատող իր դիվանագետների արտաքսմանն ի պատասխան։

Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը Սլովակիայի և բալթյան պետությունների ղեկավարներին մեղադրում է «Չեխիայի հետ կեղծ համերաշխություն ցուցաբերելու մեջ»։

XS
SM
MD
LG