Մատչելիության հղումներ

ՊԵԿ-ը կանխել է տարբեր ցեղատեսակների շան ձագերի՝ անօրինական ճանապարհով Իրան տեղափոխման փորձը


Լուսանկարը՝ ՊԵԿ լրատվականի
Լուսանկարը՝ ՊԵԿ լրատվականի

Մաքսանենգները փորձել են անօրինական ճանապարհով տեղափոխել տարբեր ցեղատեսակի շան ձագեր, սակայն Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) մաքսանենգության դեմ պայքարի վարչության և Հարավային մաքսատուն-վարչության աշխատակիցները համատեղ իրականացրած միջոցառումների արդյունքում կանխել են մաքսանենգության փորձը:

ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հաղորդագրության համաձայն՝ Մեղրիի մաքսային կետ-բաժնում մաքսային հսկողության շրջանակում աշխատակիցները զննման են ենթարկել Հայաստանից Իրան մեկնող Իրանի քաղաքացիներ Ն.Ծ.-ի և Շ.Շ.-ի կողմից շահագործվող բեռնատարները: Արդյունքում բեռնատարներին կցված բիտումի համար նախատեսված երկաթյա տարաներից հայտնաբերվել են մաքսային հսկողությունից թաքցված պլաստմասե 9 զամբյուղներ, որոնցում առկա են եղել 8 «շպից», 10 «պուդել» և 1 «ակիտաինու» ցեղատեսակի շան ձագեր:

Նշված դեպքով Հայաստանի Մաքսային օրենսգրքի համապատասխան հոդվածների հատկանիշներով Մաքսանենգության դեմ պայքարի վարչությունում կազմված նյութերը տրամադրվել են ՊԵԿ իրավաբանական վարչությանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG