Մատչելիության հղումներ

Բուլղարիան հետաքննում է ռուսական հատուկ ծառայությունների առնչությունը Ուկրաինա և Վրաստան մատակարվող սպառազինության պայթեցումներին


Բուլղարիայի գլխավոր դատախազության պաշտոնական ներկայացուցիչ Սիյկո Միլևա
Բուլղարիայի գլխավոր դատախազության պաշտոնական ներկայացուցիչ Սիյկո Միլևա

«Բուլղարիան ուսումնասիրում է ռուսական հատուկ ծառայությունների հնարավոր կապը երկրում գտնվող զինապահեստներում և ռազմական գործարաններում 2011-ից 2020 թվականներին տեղի ունեցած պայթյուններին», - այսօր Սոֆիայում նման հայտարարությամբ է հանդես եկել Բուլղարիայի գլխավոր դատախազության պաշտոնական ներկայացուցիչ Սիյկո Միլևան։

Բուլղարական դատախազության տվյալներով` այդ հարձակումների թիրախը կարող էր դառնալ Ուկրաինա և Վրաստան մատակարվող սպառազինությունը։

Բուլղարիայում տեղի ունեցած պայթյունների ընթացքում տասնյակ մարդիկ են վիրավորվել, իսկ 2014 թվականի հոկտեմբերի 1-ին Բուլղարիայի հյուսիսում գտնվող Գորնի Լոմ ավանի մերձակա զինապահեստում տեղի ունեցած պայթյունի հետևանքով 15 մարդ էր զոհվել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG