Մատչելիության հղումներ

Բաքվի ոստիկանությունը ցրել է Ռուսաստանի դեսպանատան առջև կազմակերպված ցույցը


Ադրբեջան - Ոստիկաններ Բաքվում, արխիվ
Ադրբեջան - Ոստիկաններ Բաքվում, արխիվ

Բաքվի ոստիկանությունն այսօր ցրել է Ռուսաստանի դեսպանատան առջև կազմակերպված բողոքի ակցիան, որի մասնակիցները պահանջում էին դուրս բերել Լեռնային Ղարաբաղում տեղակայված ռուսական ստորաբաժանումները։

Բողոքի ցույցի կազմակերպիչը ներքին գործերի նախկին նախարար Իսքանդեր Համիդովի կողմից 2019 թվականին ստեղծված «Ժողովրդական շարժում» կազմակերպությունն է։

Ցույցից առաջ շարժումը հայտարարություն է տարածել՝ պնդելով, որ «ռուսաստանցի զինվորականների ներկայությունը Լեռնային Ղարաբաղում վտանգում է Ադրբեջանի ինքնիշխանությունը»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG