Մատչելիության հղումներ

Զարիֆը առաջին անգամ մեկնաբանել է սկանդալային ձայնագրություններում իր հայտարարությունները


Իրանի ԱԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆ, արխիվ

Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը այսօր առաջին անգամ մեկնաբանել է հանգստյան օրերին հրապարակված սկանդալային ձայնագրությունը, որում ինքը խստորեն քննադատում էր երկրի ուժային կառույցների ներկայացուցիչներին՝ դիվանագետների աշխատանքին միջամտելու համար։

«Ես պարզապես հանդես եմ գալիս իշխանության ռազմական և դիվանագիտական թևերի միջև հարաբերությունների խելամիտ հստակեցման օգտին», - Ինստագրամում արված գրառման մեջ նշել է Իրանի արտգործնախարարը։

Զարիֆի խոսքով՝ ինքը կողմ է «իրավական կառույցների միջոցով և Իրանի գերագույն հոգևոր առաջնորդի վերահսկողության ներքո առաջնահերթությունների հստակեցմանը»։

Մոհամադ Ջավիդ Զարիֆի սկանդալային խոստովանություններով 3-ժամանոց ձայնագրությունը հրապարակվեց անցած շաբաթավերջին՝ Լոնդոնում գտնվող Iran International ընդդիմադիր հեռուստաալիքի կողմից։ Իրանի արտգործնախարարությունը հաստատել էր ձայնագրությունների իսկությունը՝ նշելով, սակայն, որ դրանք մոնտաժված էին, և նախարարի հայտարարությունների մի մասը կտրվել է կոնտեքստից։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG