Մատչելիության հղումներ

Այսօր Վիեննայում վերսկսվել են Իրանի միջուկային պայմանագիրը վերականգնելու բանակցությունները


Այսօր Վիեննայում վերսկսվել են Իրանի և վեց գերտերությունների միջև 2015 ստորագրված միջուկային պայմանագիրը վերականգնելու բանակցությունները։ Քննարկվում են այդ պայմանագրին ԱՄՆ-ի վերադարձի հնարավորությունները։

Սա բանակցությունների վերջին փուլն է՝ Թեհրանին համոզելու չխախտել պայմանագրով ստանձնած պարտավորությունները, ինչը խոչընդոտում է ԱՄՆ-ի վերադարձին ու պայմանագրի լիակատար իրականացմանը։

Եվրամիության նախաձեռնությամբ վերսկսված բանակցություններին, ինչպես նախորդ անգամ, ԱՄՆ-ն մասնակցում է անուղղակի։ Ամերիկյան պատվիրակությունը Վիեննայում գտնվում է ուրիշ հյուրանոցում։ Մեկ այլ վայրում քննարկումները վարում են Իրանի և պայմանագիրը ստորագրած մյուս գերտերությունների ներկայացուցիչները։

Երեկ բրիտանական լրատվամիջոցները հրապարակել էին Իրանի արտգործնախարարի «փակ» մեկնաբանությունները, որտեղ Մոհամադ Զարիֆը «Իսլամական հեղափոխության պահապանների» կորպուսին մեղադրել էր արտաքին քաղաքականություն թելադրելու մեջ։

ԱՄՆ-ն Իրանի միջուկային պայմանագրից դուրս է եկել 2018 թվականին՝ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի նախագահության ժամանակ։

XS
SM
MD
LG