Մատչելիության հղումներ

Մակրոնը և Պուտինն առաջիկա օրերին «կոնկրետ նախաձեռնություններ» կներկայացնեն Արցախի հարցով


Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտին և Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոն, արխիվ

Ֆրանսիայի և Ռուսաստանի նախագահներ Էմանյուել Մակրոնն ու Վլադիմիր Պուտինը երեկ կայացած հեռախոսազրույցում պայմանավորվել են վերսկսել ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում ջանքերը ղարաբաղյան կարգավորման շուրջ՝ խոստանալով «առաջիկա օրերին» ներկայացնել «կոնկրետ նախաձեռնություններ այս ուղղությամբ»: Այս մասին հաղորդում են ֆրանսիական լրատվամիջոցները։

Ըստ նույն աղբյուրների՝ զրույցը տեղի է ունեցել ֆրանսիական կողմի նախաձեռնությամբ: Խոսելով Արցախում տիրող իրավիճակի մասին՝ Մակրոնն «ընդգծել է գերիների ազատ արձակման, մարդասիրական օգնության և մշակութային ժառանգության պահպանման գործում կոնկրետ առաջընթացի հասնելու անհրաժեշտությունը»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG