Հնդկաստանում 5-րդ օրը շարունակ արձանագրվում են կորոնավիրուսի ռեկորդային թվով նոր վարակակիրներ` մեկ օրվա կտրվածքով շուրջ 350 հազար։
Երկրի հիվանդանոցները այլևս ի վիճակի չեն դիմակայել նոր հիվանդների հոսքին, Հնդկաստանի կառավարությունը հույս ունի աջակցություն ստանալ մի շարք երկրներից՝ Մեծ Բրիտանիայից, Գերմանիայից, Միացյալ Նահանգներից, որոնք խոստացել են անհապաղ օգնություն ցուցաբերել ճգնաժամը հաղթահարելու համար։
1 միլիարդ 300 միլիոն բնակիչ ունեցող Հնդկաստանում կորոնավիրուսով է վարակվել 17 միլիոն 310 հազար մարդ, մահացել շուրջ 200 հազարը։ Սա պաշտոնական վիճակագրությունն է, փորձագետների համոզմամբ, իրական թվերը շատ ավելի մեծ են։