Երևանի ավագանու «Բարգավաճ Հայաստան» (ԲՀԿ) խմբակցության անդամ Հռիփսիմե Առաքելյանը վայր է դնում մանդատը։ Այս մասին Առաքելյանը գրել է ֆեյսբուքյան իր էջում՝ ընդգծելով՝ ակնկալել, որ քայլականների հետ հնարավոր էր որևէ հաջողության հասնել՝ սին հույսեր էին։
«2,5 տարի առաջ ստանձնեցի Երևանի ավագանու անդամի մանդատս։ Այս ընթացքում ուժերիս ներածին չափով փորձել եմ այնպես անել, որ երևանցու կյանքն ավելի լավը դարձնեմ։ Ավաղ, այն ինչ կատարվում է մեր երկրում վերջին 3 տարվա ընթացքում՝ բոլորիս է հայտնի և ակնկալել, որ քայլականների հետ հնարավոր էր որևէ հաջողության հասնել՝ սին հույսեր էին։ Իսկ ահա վերջին յոթ ամսվա խայտառակ իրողություններն ինձ համար այլևս անհնարին դարձրեցին այս անպատասխանատուների հետ որևէ բան քննարկելը, աշխատելը, նիստերին մեկ դահլիճում գտնվելը, դա իմ սկզբունքներին հակասում է։ Ես վայր եմ դնում Երևանի ավագանու անդամի մանդատս», - գրել է ավագանու անդամը՝ շնորհակալություն հայտնելով ԲՀԿ-ին համագործակցության և վստահության համար։