Մատչելիության հղումներ

«Քոչվորների երկիրը» ֆիլմը՝ 93-րդ «Օսկար»-ի գլխավոր հաղթող


Համավարակի պատճառով առաջին անգամ «Օսկար» մրցանակաբաշխությունը տեղի ունեցավ նորացված ձևաչափով՝ մի քանի տաղավարներում:

«Լավագույն ֆիլմ» անվանակարգում մրցանակը շահեց «Քոչվորների երկիրը», ինչպես նաև մրցանակների քանակով դարձավ առաջատար:

Լավագույն դերասանուհի անվանակարգում հաղթեց այս ֆիլմում նկարահանված Ֆրենսիս Մակդորմանդը, իսկ լավագույն ռեժիսոր մրցանակը ստացավ ֆիլմի ռեժիսոր Քլոե Չժաոն:

Էնթոնի Հոփքինսը «Օսկար» է ստացել «Լավագույն դերասան» անվանակարգում Ֆլորիան Զելլերի «Հայրը» ֆիլմում դերի համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG