Մատչելիության հղումներ

Թուրքիայի ԱԳՆ-ը դատապարտում է ԱՄՆ նախագահի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը


Թուրքիայի ԱԳՆ շենքը Անկարայում, արխիվ

Միացյալ Նահանգների նախագահի կողմից հայերի ցեղասպանության ճանաչումը «մի խորը վերք է բացել, որը խարխլում է մեր փոխադարձ վստահությունն ու բարեկամությունը», - հայտարարել է Թուքրիայի արտաքին քաղաքական գերատեսչությունը։

Անկարան Բայդենի հայտարարությունը բնորոշել է որպես «պատմության վուլգար աղավաղում», պնդելով, թե այդ քայլը «նպաստում է այն շրջանակների օրակարգին, որոնք փորձում են թշնամություն հրահրել»։

«Մենք մերժում և ամենակոշտ կերպով դատապարտում ենք ԱՄՆ նախագահի հայտարարությունը 1915 թվականի վերաբերյալ», - պնդել է Թուրքիայի արտգործնախարարությունը, հավելելով՝ այն ոչ մի արդյունքի չի հանգեցնելու՝ «ժողովուրդներին պառակտելուց, տարածաշրջանում խաղաղությանն ու կայունությանը վնաս հասցնելուց բացի»։

«Ակնհայտ է, որ Բայդենի հայտարարությունը գիտական ու իրավական որևէ հենք չունի, ոչ էլ հիմնված է որևէ ապացույցի վրա», - հավելել է Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչությունը՝ կոչ անելով ԱՄՆ առաջնորդին «ուղղել այդ մեծագույն սխալը»։

XS
SM
MD
LG