Մատչելիության հղումներ

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը միանում ենք Կանադայի և աշխարհի հայերին, ասում է Կանադայի վարչապետը


Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդո, արխիվ
Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդո, արխիվ

«Այսօր՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը, մենք միանում ենք Կանադայի հայ համայնքին և ամբողջ աշխարհի հայերին՝ հիշելու հայ ժողովրդի դեմ իրականացված անմարդկային գործողությունների զոհերին», - հայտարարել է Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի կապակցությամբ ուղերձում։

«Այս մռայլ տարելիցին կանադացիներին կոչ եմ անում դադար վերցնել և հարգել զոհերի հիշատակը, նրանց, ովքեր վերապրել են Հայոց ցեղասպանության սարսափը», - նաև ասվում է կանադական կառավարության ղեկավարի ապրիլքսանչորսյան ավանդական հայտարարության մեջ։

Վարչապետ Թրյուդոն վստահեցրել է, որ Կանադան շարունակելու է պայքարելով ատելության դեմ՝ պաշտպանել առավել խոցելիներին, աշխարհն ավելի լավը դարձնելու նպատակով։

Մոտ 100 հազար հայազգի բնակչություն ունեցող Կանադան մեկն է աշխարհի տասնյակ երկրներից, որոնք պաշտոնապես ճանաչել են Հայոց ցեղասպանությունը ինչպես օրենսդիր, այնպես էլ գործադիր իշխանությունների մակարդակով։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG