Մատչելիության հղումներ

Հունաստանը չի մոռանում հայ ժողովրդի տառապանքների մասին, շեշտում է երկրի վարչապետը


Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիս, արխիվ

Հունաստանը չի մոռանում հայ ժողովրդի տառապանքների, ինչպես նաև այդ ճակատագրին արժանացած պոնտացի հույների և Օսմանյան կայսրության բազմաթիվ այլ բնակիչների մասին, հայտարարել է Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը հունահայ համայնքին հղած ուղերձում։

«1915 թվականի հանցագործությունից 106 տարի անց մարդկությունը չի մոռանում մի ողջ ժողովրդի ոչնչացման մասին՝ դա զանգվածային ու միտումնավոր հանցագործություն էր, որն իրականացվեց, երբ աշխարհի ուշադրությունը սևեռված էր Առաջին համաշխարհային պատերազմի վրա», - գրել է հունական կառավարության ղեկավարը։

Միցոտակիսը միաժամանակ ընդգծել է, որ միայն խաղաղ համակեցությունն է ժողովուրդների առաջ տանում՝ նրանց բազմազանությունը վերածելով փոխադարձ հարստության։


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG