Մատչելիության հղումներ

Բայդեն-Էրդողան հեռախոսազրույցին հաջորդել են Բլինքենի և Չավուշօղլուի, նախագահների խորհրդականների զրույցները


ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքեն և Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլու, Բրյուսել, 23-ը մարտի, 2021թ.

Թուրքիայի արտգործնախարարը հեռախոսազրույց է ունեցել ամերիկացի գործընկերոջ, նախագահ Էրդողանի խոսնակը` նախագահ Բայդենի ազգային անվտանգության գծով խորհրդական Ջեյք Սալիվանի հետ:

Բարձրաստիճան պաշտոնյաներն, ըստ թուրքական աղբյուրների, քննարկել են նախագահներ Ջո Բայդենի և Ռեջեփ Էրդողանի հեռախոսազրույցի մանրամասներն ու ձեռք բերված պայմանավորվածությունները:

«Զրուցակիցները համակարծիք էին, որ չնայած երկկողմ հարաբերություններում առկա տարաձայնություններին՝ գերակա պետք է մնան Թուրքիայի և Միացյալ Նահանգների համատեղ և ռազմավարական շահերը», - ասված է թուրքական կողմի հաղորդագրության մեջ:

Ավելի վաղ արևմտյան մի շարք լրատվամիջոցներ, հղում անելով իրենց դիվանագիտական աղբյուրներին, հաղորդել էին, որ Սպիտակ տան ղեկավարը թուրքական կողմին տեղեկացրել է Հայոց ցեղասպանությունը ճանաչելու իր մտադրության մասին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG