Մատչելիության հղումներ

Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 764-ով, բուժվածներինը՝ 1079-ով, գրանցվել է մահվան ևս 17 դեպք


Armenia-Saint Grigor Lusavorich hospital in Yerevan,undated
Armenia-Saint Grigor Lusavorich hospital in Yerevan,undated

Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 764-ով՝ հասնելով 212 հազար 878-ի, գրանցվել է հիվանդությունից մահվան ևս 17 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:

Այսօր ժամը 11-ի սահմաններում կենտրոնի պաշտոնական կայքէջում հրապարակված տվյալների համաձայն՝ հիվանդությունից բուժվածների թիվն ավելացել է 1079-ով և հասել 193 հազար 360-ի:

Ըստ նույն աղբյուրի, իրականացվել է 4 հազար 552 թեստավորում, ընդհանուր թիվը հասավ 960 հազար 67-ի:

Առողջապահության նախարարության փոխանցմամբ՝ նախորդ օրն արձանագրվել է մահվան 5 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդությունների պատճառով:

Կորոնավիրուսային հիվանդությունից մահացածների ընդհանուր թիվը հասավ 4001-ի, ևս 1000 վարակակիր, ըստ Առողջապահության նախարարության, մահացել է այլ պատճառներով:

Այսպիսով, COVID-19-ից տվյալ պահին Հայաստանում բուժվում է 14 հազար 517 մարդ։

XS
SM
MD
LG