Մատչելիության հղումներ

Վաղը պաշտոնական այցով Հայաստան կժամանի Լիտվայի ԱԳ նախարարը


Lիտվայի ԱԳ նախարար Գաբրիելյուս Լանդսբերգիս, արխիվ

Վաղը պաշտոնական այցով Հայաստան կժամանի Լիտվայի արտգործնախարար Գաբրիելյուս Լանդսբերգիսը:

Ապրիլի 26-ին կկայանա Հայաստանի և Լիտվայի ԱԳ նախարարների հանդիպումը, որին կհետևի Գաբրիելյուս Լանդսբերգիսի և Արա Այվազյանի համատեղ ասուլիսը:

Արտգործնախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչության փոխանցմամբ՝ պաշտոնական այցի շրջանակում նախատեսված են հանդիպումներ նախագահ Արմեն Սարգսյանի, վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG