Մատչելիության հղումներ

ՄԱԿ-ի տեսանկյունից, ցեղասպանության փաստը պետք է ճանաչվի համապատասխան դատարանի կողմից


ՄԱԿ-ի տեսանկյունից, ցեղասպանության փաստը պետք է ճանաչվի համապատասխան դատարանի կողմից, հայտարարել է միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղարի խոսնակ Ստեֆան Դյուժարիկը:

Պատասխանելով լրագրողների հարցին, թե ինչ դիրքորոշում ունի ՄԱԿ-ը ԱՄՆ նախագահի կողմից Հայոց ցեղասպանության հնարավոր ճանաչման վերաբերյալ, վերջինս ասել է. «Որպես կանոն, մենք չենք մեկնաբանում այն իրադարձությունները, որոնք տեղի են ունեցել կազմակերպության հիմնադրումից առաջ: Տարբեր իրավիճակներում և հանգամանքներում մենք նշել ենք, որ ցեղասպանության փաստը պետք է որոշվի համապատասխան դատական մարմինների կողմից»:

Ավելի վաղ մի շարք արևմտյան պարբերականներ գրել էին, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը պատրաստվում է այս տարի ապրիլի 24-ին` Հիշատակի օրվա իր ուղերձում օգտագործել ցեղասպանություն եզրույթը` դառնալով առաջին նախագահը Նահանգների պատմության մեջ:

XS
SM
MD
LG